ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք
Ինտիմը վիրտուալ կյանքում
Մեր օրերում անկախ մեր կամքից վիրտուալ կյանքը դարձել է բոլորիս համար կարևորագույն մաս: Այն հնարավորություն է տալիս հաղորդակցվել միմյանց հետ ժամանակակից մեթոդներով: Աշխարհի տարբեր մասերում գտնվող մարդիկ, տարբեր մասնագետներ շփվում են իրար հետ, փոխանակում մտքեր, օն-լայն կազմակերպվում են ֆորումներ, սեմինարներ, նույնիսկ գիտաժողովներ: Այսօր մենք ինտերնետի օգնությումբ ունենք ինֆորմացիայի մեծ աղբյուր, ինչը հնարավորություն է տալիս մարդուն որոշակի հարցերի լուծման համար խնայել ժամանակը:
Վերոնշյալը ինտերնետի և «վիրտուալ կյանքի» դրական կողմերն են և զարգացման ձեռքբերումները, սակայն երբեմն այս հնարավորությունները չարաշահվում են ` վերածվելով օրինակ միմյանց հետ /կին-տղամարդ/ ծանոթանալու միակ և անփոխարինելի միջոցի: Որոշակի տիպի անձանց համար, որոնց հատկանշական է ամաչկոտությունը, անվստահությունը, թերարժեքությունը, ցածր ինքնագնահատականը և ինքնամփոփությունը, շփումը իրական կյանքում պատճառ է դառնում լարվածության, ինչից խուսափելու համար նրանք գերադասում են վիրտուալ շփումը: Այստեղ նրանք կարող են հեշտ տպավորություն թողնել դիմացինի վրա և սքողել թվարկած բնավորության գծերը: Լավագույն դեպքում ինչ-որ ժամանակ վիրտուալ շփվելուց հետո նրանք անցնում են իրական շփմանը, սակայն հաճախ նրանք տարվում են վիրտուալիզմով, նույնիսկ առաջանում է կախյալություն: Տվյալ մարդիկ հեռանում են իրական կյանքից, դառնում են ավելի ոչ կոմունիկատիվ և ինքնամփոփ, բթանում են իրական էմոցիաները:
Վիրտուալիզմի զարգացման գագաթնակետը դա վիրտուալ ինտիմ հարաբերություններն են /Cybersex/, երբ էրոտիկ նկարների, բառերի միջոցով միմյանց նկարագրելով գրգռվում են, նույնիսկ հասնում կուլմինացիոն վիճակի և օրգազմի: Այստեղ հեշտ է «մաչո» և/կամ ամենասեքսուալ և կրքոտ կերպար ձևանալ, մինչդեռ այն հետագայում կարող է բավականին լուրջ սեռական խանգարումների պատճառ դառնալ: Կլինիկական գործունեության ժամանակ բազմիցս մենք բախվում ենք նմանատիպ խնդիրների հետ, երբ նման երիտասարդները իրական կյանքում ունենում են սեռական ամենատարբեր խանգարումներ: Այս դեպքում սեռական խանգարումների պատճառը ձևավորված և արմատացած ստերեոտիպն է, երբ գրգռման աղբյուր է հանդիսանում բառերով և նկարներով պայմանավորված գունավոր պատկերացումներըև ոչ թե իրական փոխհարաբերությունները: Ուստի այս մեխանիզմով պայմանավորված սեռական դժվարությունների և խանգարումների կանխարգելման նպատակով խրախուսվում են իրական, անկեղծ և ազատ միջանձնային փոխհարաբերությունները: Եվ անհրաշտ է մեզ տրված բարիքները և դարաշրջանի ձեռքբերումները օգտագործել ոչ թե ի վնաս, այլ ի շահ մեր առողջությանը:
Կարդացեք նաև
Այս օրերին շատ ակտուալ թեմա է կորոնավիրուսային հիվանդությունը։ Կարևոր է իմանալ կորոնավիրուսի ազդեցությունը սեռական հարաբերության վրա...
Ամերիկյան գիտնականները սովորել են վերահսկել ինտիմ գործընթացը՝ միացնելով կամ անջատելով զուգընկերների սեռական ցանկությունը նրանց օրգանիզմների վրա մագնիսական դաշտի ազդեցության միջոցով...
Ռոբոտները, որոնք ամբողջությամբ կկարողանան ընդօրինակել մարդկանց սեքսուալ կարողությունները, ԱՄՆ-ում կհայտնվեն 2017թ․ և կարժենան մինչև 15 հազար ԱՄՆ դոլար։ RealDoll նոր սեքս-խաղալիքները, որոնք արտադրում է...
Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...
Շվեդական Lelo ընկերությունը ստեղծել է «ապագայի պահպանակներ», որոնք մի քանի անգամ ամուր են ավանդականից: Այս մասին հայտնում է Tech Insider-ը: Ընկերության հիմնադիր Ֆիլիպ Սեդիքի խոսքով՝ չնայած հեղափոխական...
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչ ինտիմ կյանքի պայմաններում ամուսինները կլինեն երջանկության առավելագույն մակարդակին: «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` Տորոնտոյի համալսարանի Միսիսոգի...
Ամերիկացի հոգեբանները պարզել են, թե որ մտքերն են օգնում երկարացնելու սեռական գործողությունը, հայտնում է nv.ua-ն...
Գիտնականները հետազոտել են սեռական զսպվածության հետևանքները մարդու վրա: Ավելին, հետազոտության արդյունքերը տարբեր են եղել կանանց և տղամարդկանց մոտ: Եթե ինտիմ կյանքի...
Յուրաքանչյուր տարի աշխարհում գրանցվում է անցանկալի հղիության մոտ 85 մլն դեպք, ինչը կազմում է հղիությունների ընդհանուր թվի 40 տոկոսը: Այդ հղիությունների կեսն ավարտվում է արհեստական ընդհատմամբ, 12 տոկոսը՝ վիժումով, իսկ...
Պարզվել է, որ ստամոքսում արտազատվող ախորժակի հորմոնը (գրելին) ուժգնացնում է սեռական ցանկությունը: Դա են ապացուցում մկների վրա անցկացված գիտափորձերը, գրում է Zee News-ը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն